Yandex.Metrica

Երևանում կկառուցվի տարածաշրջանում առաջին մասնագիտությունների քաղաքը երեխաների համար։



«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը և վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլ»-ը (Ռուսաստան) կնքել են համագործակցության պայմանագիր: 

«Փլեյ Սիթի»-ն և «Մաստերսլավլ»-ը կնքել են լիցենզիոն պայմանագիր, համաձայն որի Երևանում՝ «Փլեյ Սիթի»-ի ներկայիս տարածքում, կգործարկվի առաջին մանկական ինտերակտիվ զարգացնող մասնագիտությունների քաղաքը, որը կոչվելու է «ՍիթիԶեն»։

 

««ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքը առաջին նմանատիպ նախագիծն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Մենք շատ ուրախ ենք «Մաստերսլավլ»-ի հետ համագործակցությանը, edutainment (կրթություն և զվարճանք) գաղափարի համատեղ տարածմանը Հայաստանում և «Մաստերսլավլ»-ի մասնագետների՝ երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձի օգտագործման հնարավորության համար։ Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար և առաջին իսկ տարում նախատեսում ենք հյուրընկալել 50,000-ից ավել այցելուներ» - նախագծի ղեկավար՝ Արեն Ապիկյան։

 

««ՍիթիԶենը» կարող է դառնալ  լրացուցիչ  կրթության գաղափարի մի մասը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է երեխաներին։ Նմանատիպ նախագծերը առաջին հերթին միտված են երեխայի անհատականության զարգացմանը և այս գաղափարի իրագործման հաջողությունը հանդիսանում է հասարակությունում երեխաների հանդեպ առողջ վերաբերմունքի ցուցիչ» - «Մաստերսլավլ»-ի հիմնադիր՝ Վիտալիյ Սուրվիլլո:

    

 «Մաստերսլավլ»-ը գործում է 2014 թ-ից։ Երեխաների ինտերակտիվ զարգացնող նախագիծ է, որտեղ 5-15 տարեկան երեխաները ծանոթանում են ավելի քան 150 մասնագիտությունների։ Այն վարպետների իրական քաղաք է, որտեղ երեխաները խաղային միջավայրում բացահայտում են տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում աշխատանքային և կյանքի հմտություններ, ուսումնասիրում են ժամանակակից հասարակության կառուցվածքը, ոգեշնչվում են նոր գիտելիքների ստացմանը։