Yandex.Metrica

Անիմացիոն հոլովակների պատրաստման մրցույթ



«Փլեյ Սիթի»-ն հայտարարում է կառուցվող «ՍիթիԶեն» մասնագիտությունների մանկական քաղաքի համար  2d և 3d անիմացիոն վիդեո հոլովակների պատրաստման ծառայությունների գնման մրցույթ։

Հրավիրում ենք անհատներին և կազմակերպություններին մինչև սեպտեմբերի 25-ը ուղարկել աշխատանքների պորտֆոլիոն marketing@playcity.am էլեկտրոնային հասցեով։

Անիմացիոն հոլովակները կրելու են ինֆորմացիոն ճանաչողական բնույթ, նախատեսված են երեխաների համար։

Ներկայացված աշխատանքների հիման վրա կանցկացվի մասնակիցների նախնական ընտրություն, որոնց կառաջարկվի տեխնիկական առաջադրանքի հիման վրա կատարել գնառաջարկ։

Հաղթող մասնակիցը կորոշվի հետևյալ գործոնների համադրման արդյունքում՝

  • ծառայությունների արժեք
  • աշխատանքների իրականացման ժամկետ
  • ոճային համապատասխանություն
  • վճարման պայմաններ

 

Լրացուցիչ հարցերը կարող եք ուղղել marketing@playcity.am  հասցեով։

Շնորհակալություն