Yandex.Metrica

Կարտինգի փուլային մրցաշար

Մրցաշարը բաղկացած է 5 փուլերից։

 

Սեպտեմբերի 14, 10:00

Սեպտեմբերի 28

Հոկտեմբերի 12

Հոկտեմբերի 26

Նոյեմբերի 9

 

Մասնակիցների քանակը՝ 10-50

Մասնակցության վճար՝ 10000 դրամ

Անհրաժեշտ փաստաթղթեր՝ թույլտվություն ծնողի կողմից (գրավոր) անչափահաս լինելու դեպքում

Մասնակցության կարգը՝

  • Մասնակիցները մրցույթից մեկ ժամ առաջ գրանցվում են՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, կատարում վճարում։


Մրցարշավի կարգը՝

  • Մեկնարկից առաջ տեղի է ունենում վիճակահանություն, որտեղ որոշվում են խմբերը, որոնք մասնակցելու են ընտրական փուլին։
  • Կախված մասնակիցների քանակից որոշվում է մրցույթի անցկացման փուլերը(քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ)
  • Յուրաքանչյուր ընտրական փուլում մասնակիցները անցնելու են 5 շրջան, 1 շրջանը նախնական, 4-ը հիմնական, հաշվարկային։Առաջինը վերջնակետին հասած երկու պիլոտները անցնում են եզրափակիչ փուլ:
  • Եզրափակիչ փ­­ուլում մասնակիցները անցնելու են 6 շրջան, 1 շրջանը նախնական, 5-ը հիմնական, հաշվարկային:
  • Տվյալ փուլի եզրափակիչի մասնակիցները ըստ իրենց զբաղեցրած տեղի ստանում են համապատասխան միավորներ, 1-ին տեղ 25 միավոր, 2-20, 3-17, 4-15, 5-13, 6-12։
  • Ամեն փուլում վաստակած միավորները գումարվում են։
  • Հաղթող են ճանաչվում այն 3 մասնակիցները, որոնք կվաստակեն առավելագույն միավորները։
  •  Յուրաքանչյուր մրցավազքից առաջ մասնակիցները անցնում են հրահանգավորում, նոր կանգնում մեկնարկի մոտ:
  • Մրցավազքի հաղթողներին , ինչպես նաև մեկնարկը և ավարտը հայտարարում են գլխավոր մրցավարը և մրցավարի օգնականները:
  • Մրցույթի կանոնները խախտելու դեպքում մրցավարը իրավունք ունի դադարեցնել այն, կամ խախտողին հեռացնել մրցույթից:

Բոլոր վիճարկելի հարցերը ներկայացվում են գրավոր կերպով