
2017 թվականին Play City զվարճանքի կենտրոնի և վարպետների մանկական քաղաք Мастерславь-ի միջև (Ռուսաստան) կնքվել է լիցենզիոն պայմանագիր, համաձայն որի Երևանում՝ Play City-ի ներկայիս տարածքում, նույն թվականի հոկտեմբեր ամսից գործարկվում է առաջին մանկական ինտերակտիվ զարգացնող կենտրոն Cityzen-ը:
Մասնագիտությունների մանկական քաղաքը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար։ Այստեղ փողոցներով քայլելով երեխան տեսնում է բոլոր այն հաստատությունները, որոնք լինում են սովորական քաղաքներում՝ հիվանդանոց, գեղեցկության սրահ կամ հրշեջ կայան:
Cityzen-ում երեխաներն ինքնուրույն են որոշում, թե ինչ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել, ինչպես վաստակել կամ ծախսել գումար։ Այն անվտանգ կրթական և խաղային միջավայր է, որտեղ երեխան ստանում է նոր գիտելիքներ, փորձ, վառ տպավորություններ և ինքնուրույն լինելու հնարավորություն։