

Բանկ
Cityzen-ում այցելությունը սկսվում է բանկից, որտեղ երեխաներն ստանում են իրենց սկզբնական կապիտալը 50 ZDram-ի տեսքով։ Բանկը Cityzen-ի ֆինանսական շրջանառության կենտրոնն է, որտեղից ինկասատորների միջոցով կատարվում է ZDram-ների բաշխումը հաստատությունների միջեւ։ Բանկում երեխաները նաեւ սովորում են կառավարել իրենց անձնական դրամական միջոցները, բարձրացնում են ֆինանսական գրագիտությունը։
Վաստակած ZDram-ները երեխաները կարող են ավանդի տեսքով թողնել բանկում, ստանալ բանկային քարտ։ Կարեւոր է դեռ մանուկ հասակից լինել ֆինանսապես գրագետ:
Գործունեության տեսակները
- Թղթադրամների ուսումնասիրություն
- Դրամի պատմությունը
- Ինկասացիա
- Վարկեր
- Ավանդներ

