
Փրկարար ծառայություն
Փրկարար ծառայության սենյակը փոքրիկ հրշեջների երազանքի իրականացման վայրն է։ Այստեղ նրանք հնարավորություն ունեն աշխատելու որպես հրշեջ և փրկարար։ Սկզբում երեխաները ծանոթանում են հրդեհային անվտանգության և արտակարգ իրավիճակներում գործելու կանոններին։ Cityzen-ի փրկարարները պատրաստ են ցանկացած գործողությունների՝ լինի դա տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, թե բարձունքում արգելափակվածների դուրսբերում։
Cityzen-ում հաճախակի կարելի է տեսնել միացրած ազդանշանով ընթացող հրշեջ մեքենա։ Դա նշանակում է, որ հրշեջները շտապում են մարել հերթական հրդեհը՝ ցուցաբերելով համակարգված թիմային աշխատանք և խիզախություն։
Գործունեության տեսակները
-
Փրկարար
-
Հրդեհի մարում
-
Բարձունքի վրա փրկարարական աշխատանքներ
- 911


