
Ոստիկանություն
Cityzen-ն ունի իր օրենքները, և բոլոր այցելուները հավասար են օրենքի առջև։ Այս սկզբունքի կիրառումն ապահովում է Cityzen-ի ոստիկանական բաժանմունքը։ Երեխաներն ինտերակտիվ պարապմունքների միջոցով սովորում են, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ ձեռնարկել հանցագործության վայրում, ինչպես վերցնել մատնահետքեր և կազմել ֆոտոռոբոտ, ինչպես վերծանել ծածկագրերը, հետաքննել և բացահայտել հանցագործություններ։
Cityzen-ի հպարտությունն են պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները, ովքեր, շրջելով քաղաքում, ապահովում են բոլոր Cityzen-ցիների անվտանգությունն ու անդորրը։
Գործունեության տեսակները
-
Գաղտնագրություն
-
Մատնահետքեր
-
Պարեկային ծառայություն
-
Հանցանքի վայր

